ՄԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊԸ


ԱՆԱՀԻՏ ԹՈՐՈՍՅԱՆ
UCOM LLC, Որակի ապահովման բաժնի ղեկավար
Մեր համագործակցության հենց սկզբից պարզ էր, որ գործ ունենք պատասխանատու և
վստահելի կազմակերպության հետ, որը ջանքեր չի խնայում իր հաճախորդների ակնկալիքները գերազանցելու ուղղությամբ: Ընկերության խորհրդատուները շատ հոգատար էին և աջակցում էին ցանկացած հարցում, անգամ պայմանագրային ժամկետի ավարտից հետո։ Մենք շատ բարձր ենք գնահատում մեր գործընկերոջ նման մոտեցումն ու երաշխավորված աջակցության հնարավորությունը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Baby Land ՍՊԸ,
համահիմնադիր, տնօրեն
Ընդհանուր առմամբ, Impact Solutions խորհրդատվական ընկերության խորհրդատուներն ունեին ամուր տեխնիկական և բիզնեսի հիմքեր, որի շնորհիվ զգալի ներդրում ունեցան մեր կազմակերպության զարգացման գործում։ Շատ ենք գնահատում իրենց բարդ խնդիրները արագ ընկալելու և նորարարական և հիմնավոր լուծումներ տալու ունակությունը:

ԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
GNC-Alfa CSJC,
Կադրերի կառավարման վարչության պետ
Impact Solution թիմի հետ մեր համագործակցության ժամանակ ամենաշատը գնահատում էինք իրենց պատասխանատվության բարձր զգացումը և այն, որ միշտ անում են ավելին, քան խոստացել են և ամեն ինչ անում են մեծ նվիրվածությամբ: